« Զարթոնք-89 » բարեգործական հասարակական կազմակերպությունը  գրանցվել է 30.  01.1996թ.:

Առաքելությունը
 « Զարթոնք-89 » բարեգործական հասարակական կազմակերպությունը ձգտում է կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, բարեգործական ծրագրերի միջոցով նպաստել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների մտավոր, ֆիզիկական և հոգևոր զարգացմանը, կյանքի բարելավմանը:

Նպատակները

  • Օգնել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների կրթության, առողջապահության, սոցիալական բնագավառներում կուտակված հիմնախնդիրների լուծմանը:
  • Իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, համայնքների զարգացման, ինչպես նաև կազմակերպության հզորացմանը նպաստող ծրագրեր:
  • Նպաստել միջմշակութային ուսուցման և երկխոսության, ինչպես նաև խաղաղության մշակույթի զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը ՀՀ-ում և աշխարհում:
  • Զարգացնել միջազգային և տեղական կազմակերպությունների միջև համագործակցությունը:
  • Նպաստել ՀՀ երիտասարդության առջև ծառացած խնդիրների լուծմանը և իրավագիտակցության բարձրացմանը:
  • Նպաստել ՀՀ ժողովրդավարության հաստատմանը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:
  • Զարգացնել և հզորացնել կազմակերպության կարողությունները և կամավորական սեկտորը:


Կազմակերպության կառուցվածքը
Կազմակերպության բարձրագույն  մարմինն ընդհանուր ժողովն է, որը հրավիրվում է 2 տարին մեկ անգամ և ընդունում կարևոր որոշումները:
Կազմակերպությունն ունի նաև խորհուրդ` բաղկացած յոթ անձից, որն իրականացնում է եռամսյա, ինչպես նաև արտահերթ նիստեր և որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ղեկավար մարմինը կազմակերպության  նախագահն է:

Անձնակազմը
Կազմակերպության ծրագրերում ներգրավվում են ինչպես պայմանագրային աշխատողներ, այնպես էլ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ:

Կամավորներ
“Զարթոնք-89” ԲՀԿ-ն ունի զարգացած կամավորական սեկտոր: Այն ունի 120 երիտասարդ կամավորներ, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև արտասահմանից և առցանց:
Կամավորական սեկտորը բաղկացած է` ուսանողներից, աշակերտներից, ինչպես նաև մեր շահառուներից, որոնք չափահաս դառնալուն պես` իրենց ցանկությունն են հայտնել ընդգրկվելու կամավորական սեկտորում:

Շահառուներ
Կազմակերպության շահառուները խոցելի խմբի երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ են, որոնց թիվը կազմում է 6120: